Հայտնի են դարձել քունը լավացնող մթերքները

Հայտնի են դարձել քունը լավացնող մթերքները

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն անվանել է այն մթերքները, որոնք լավացնում են քնի որակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մթերքները պարունակում են մելատոնին՝ կոնաձև գեղձի հորմոն, որը գտնվում է ուղեղի հիմքում: Ըստ բժշկի, եթե այդ հորմոնի պակաս կա, ապա արժե սննդակարգում ավելացնել ձու, բալ, պինդ պանիր, ընկույզ, մեղր, ձիթապտուղ և բրոկոլի: Եթե ​​մելատոնինը ճիշտ է արտադրվում, արյան ճնշումը գիշերը նվազում է մոտ 15%-ով: Մյասնիկովը նշում է, որ պայծառ լույսը, ներառյալ գաջեթները, հանգեցնում են մելատոնինի նվազմանը: Քունը նորմալացնելու համար քնից չորս ժամ առաջ չպետք է օգտվել դրանցից: