Գիտնականներն ապացուցել են ուլտրամանուշակի COVID-19-ը ոչնչացնելու ունակությունը

Գիտնականներն ապացուցել են ուլտրամանուշակի COVID-19-ը ոչնչացնելու ունակությունը

Հիրոսիմայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ վարակված մակերեսի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների 30 վայրկյանանոց ազդեցությունը ոչնչացնում է կորոնավիրուսները: Մահանում է 99.7 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակել է American Journal of Infection Control-ը: Ընդ որում ալիքի երկարությունը պետք է հավասար լինի 222Նմ-ի: Այդ դեպքում  այն չի թափանցում մաշկի տակ և չի վնասում կենդանի բջիջները: Այս հայտնագործությունը թույլ կտա փոխել հիվանդանոցներում տարածքների ախտահանման ձևը: Այժմ հնարավոր է օգտագործել պակաս հզորությամբ լամպեր և դրանք միացնել նաև մարդկանց ներկայությամբ: