Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք: Տվյալները թարմացվել են կառավարության StopCov կայքում: Նույն ժամանակահատվածում ապաքինված հիվանդների թիվն աճել է 13-ով: Քովիդ-կենտրոններից դուրս գրվածների ընդհանուր թիվը 1.494 է: Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է լաբորատոր կարգով հաստատված կորոնավիրուսով վարակման 3.502 դեպք, մահացել է 19 հիվանդ: Կարանտինի տակ է գտնվում 5.014 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում, բժիշկների հսկողության տակ՝ 836-ը: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների համաձայն, սեպտեմբերի 19-ի դրությամբ, երկրում PCR մեթոդով թեստավորվել է ավելի քան 542.5 հազար մարդ: Կատարված PCR թեստերի ընդհանուր քանակը գերազանցում է 548 հազարը: