Ճապոնացի ինժեները 100 օրվում փորձել է վազող ռոբոտ ստեղծել: Նա բոլոր անհաջողությունները հավաքել է մեկ տեսանյութում

Ճապոնացի ինժեները 100 օրվում փորձել է վազող ռոբոտ ստեղծել: Նա բոլոր անհաջողությունները հավաքել է մեկ տեսանյութում

Ճապոնացի ինժեներ Տակաշի Կաբուրագին 100 օրում փորձեց ստեղծել մարդու հասակի վազող ռոբոտ (180 սանտիմետր բարձրություն): Գյուտարարը Twitter-ում սկսեց մանրամասն խոսել ծրագրի առաջընթացի մասին. Կարճ տեսանյութերը, որոնք նա հասցրել է նկարել 50 օրվա ընթացքում, ինժեները վերածեց ռոբոտ ստեղծելու գործընթացում ձախողումների և առաջընթացի մասին տեսանյութի: Նախատեսվածի համաձայն, Կաբուրգիի ռոբոտը պետք է վազել կարողանա, բայց պարտադիր չէ, որ կանգնի: Ռոբոտի հասակը պետք է համապատասխանի ինժեների հասակին՝ 179 սմ, բայց սա պայմանական ցուցանիշ է, քանի որ ռոբոտը, ամենայն հավանականությամբ, մարմնի վերին մաս չի ունենա: Ինժեները ստեղծեց ռոբոտի մանրակերտը. ոտքերը պլաստմասսայից էին և ամրանում էին ծխնիներով այնպես, որ ծնկներն ու ոտքերը չէին ծալվում: Կաբուրագին սկսեց մարզադաշտում տեսախցիկով մարզվելիս նկարահանվել` մարդու վազքի տեխնիկան մանրամասն ուսումնասիրելու և նախագծման ժամանակ հաշվի առնելու համար: Փորձի 12-րդ օրը Կաբուրագին ռոբոտի ծնկահոդը պատրաստեց, բայց ռոբոտն էլի ընկավ։ Հետո ինժեները ձեռնամուխ եղավ մարդկային չափի ռոբոտի տարբերակի մշակմանը. նա տեսախցիկի առջև հայտնվեց 187 սանտիմետրանոց մոդելով: Մեկամսյա աշխատանքից հետո Կաբուրագին մարզակոշիկներ պատրաստեց ռոբոտի համար, և փորձի 50-րդ օրը ինժեները հասավ նրան, որ արտաքին օգնությամբ ռոբոտը կարողացավ վազել և կարող էր նույնիսկ ինքնուրույն մի քանի քայլ կատարել: Տակաշի Կաբուրագին հայտնի դարձավ 2018-ին, երբ երկամյա աշխատանքից հետո նախագծեց ինքնահավաքվող Ռուբիկի խորանարդը. նա սերվոմոտորներ էր ներկառուցել, որոնք ծրագրավորված էին խորանարդի՝ ավտոմատ հավաքվելու համար: https://twitter.com/takashikaburagi/status/1305350878073778176?s=20