Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: