Մատենադարանի հետնամասում խոտածածկ տարածք է այրվում

Մատենադարանի հետնամասում խոտածածկ տարածք է այրվում

Սեպտեմբերի 19-ին` ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։ Լուսանկարը՝ Հարութ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից