Հայտնի է դարձել, թե ով է դրդել Բեն Լադենին ծրագրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը

Հայտնի է դարձել, թե ով է դրդել Բեն Լադենին ծրագրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ռեսուրսները հրապարակել են իրենց «կորպորատիվ» ամսագիրը, որտեղ նրանք պատմել են, թե ովքեր են հեղինակել ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության ծրագիրը՝ գրում է mk.ru-ն: Ինչպես գրված է նյութում, ինքը՝ Ուսամա բեն Լադենը, որն այն ժամանակ անձամբ գտնվում էր Սուդանում, մշակում էր ԱՄՆ-ում գերահաբեկչական ծրագիր: Բայց ի սկզբանե նման ծրագիր էր առաջարկել եգիպտացի օդաչուն, որ աշխատում էր Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Եգիպտացին անմիջապես Բեն Լադենին ասել է, որ անհրաժեշտ է ինքնաթիռ փախցնել և խոցել Ամերիկայի համար խորհրդանշական վայրերից մեկը: Բայց Սուդանից մեկ այլ ահաբեկիչ գործակից առաջարկել է մեկ այլ ծրագիր՝ առևանգել ինքնաթիռներ և պայթեցնել դրանք, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Այս նախագիծը դուր է եկել Բեն Լադենին, և նա սկսելէ աշխատել այդ ուղղությամբ: Բայց երբ նա մանրամասնորեն զարգացրել է այն, հանգել է եզրակացության, որ Սուդանը հարմար չէ ահաբեկչական գործողություններ կատարելու համար: