Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին Լիբիա հարյուրավոր վարձկաններ ուղարկելու մեջ

Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին Լիբիա հարյուրավոր վարձկաններ ուղարկելու մեջ

Թուրքական Anadolu գործակալությունը Ռուսաստանին մեղադրել է Լիբիայի արևելքում մի քանի հարյուր սիրիացի վարձկաններ  տեղակայելու մեջ, որոնք պատրաստվել են ռուս մասնագետների կողմից: Գործակալության տվյալներով՝ մոտ 400 սիրիացի է ուղարկվել Լիբիա: Սեպտեմբերի 18-ին նրանց տեղափոխել են Կամիշլի քաղաքին հարակից տարածքներից  (նրանք ajntex պատրաստվել էին ռուսների ղեկավարությամբ) սիրիական Լաթաքիա նահանգ, որտեղ տեղակայված է ռուսական Խմեյմիմ ավիաբազան, և այնտեղից՝ Լիբիա: «Մոսկվան այդպիսով փորձում է փոխել իրավիճակը Լիբիայում, որտեղ վերջին ամիսներին «Հաֆթարը» կորցնում էր դիրքերը Լիբիայի կառավարական ուժերի ճնշմամբ», - գրում է Anadolu-ն: Գործակալության տվյալներով՝ ռուս զինվորականները սիրիացի վարձկաններից յուրաքանչյուրին ամսական վճարում են մոտ 1,5-2 հազար դոլար: