ԱՄՆ-ը որոշել է ամրանալ Սիրիայում

ԱՄՆ-ը որոշել է ամրանալ Սիրիայում

ԱՄՆ-ը որոշել է ուժեղացնել իր ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ տեղակայելով զրահատեխնիկա և Sentinel  հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի քարտուղար գնդապետ Բիլ Ուրբանի հայտարարությանը: «CENTCOM հրամանատարությունը հրաման է արձակել՝ ապահովելու Սիրիայի հյուսիս-արևելքում կոալիցիոն ուժերի անվտանգությունը: Sentinel հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղադրվում են Սիրիա՝ օդային պարեկություն տրամադրելու համար, իսկ Bradley զրահամեքենաները՝ ամերիկյան բանակին աջակցելու համար», - պարզաբանել է Ուրբանը: