Մինսկում ուժայինները ցրել են կանանց երթը. կան հարյուրավոր ձերբակալվածներ

Մինսկում ուժայինները ցրել են կանանց երթը. կան հարյուրավոր ձերբակալվածներ

Մինսկում անց է կացվել  կանանց ավանդական երթ, որն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով: Այս մասին հայտնում է «Evropeyskaya Pravda»-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը: Երթը սկսվել է կեսօրին, հարյուրավոր կանայք շրջել են քաղաքի փողոցներով՝ վանկարկելով «մենք հավատում ենք, կարող ենք, մենք կհաղթենք»: Սկզբում երթը ընթացել է առանց միջադեպերի,  ձերբակալությունները սկսվել են Եվրոպա առևտրի կենտրոնի դիմացի կայանատեղում: Քաղաքացիական հագուստով ուժայինները շրջապատել են երթի մասնակիցներին, կանայք կենդանի շղթա են կազմել, սակայն ուժայինները հերթով հանել են նրանց շղթայից և տարել: Հաղորդվում է, որ ձերբակալել են բացառապես բոլոր մասնակիցներին: