Տիխանովսկայայի և Լիտվայի նախագահի անունից Եվրախորհրդարանի ղեկավարին կեղծ զանգ են կատարել

Տիխանովսկայայի և Լիտվայի նախագահի անունից Եվրախորհրդարանի ղեկավարին կեղծ զանգ են կատարել

Ռուս հայտնի կատակաբաններ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսանդր Ստոլյարով) կեղծ զանգ են կատարել Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայանալով Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից:   Եվրախորհրդարանի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Բելառուսում տիրող իրավիճակի կապակցությամբ և «Տիխոնովսկայային» հրավիրել է Եվրախորհրդարան:   «Իհարկե, մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ձեր օգնությունը, և մենք հատկապես ուրախ կլինենք տիկին Տիխանովսկայային տեսնել այստեղ՝ խորհրդարանում: Կարծում եմ, որ դա շատ կարևոր կլինի՝ պայմանավորված ձեր եվրոպական ընկալմամբ», - ասել է Սասոլին:   Նաուսեդայի անունից կատակասերը Սասոլիին ասել է, որ իբր հաջողվել է ոչ պաշտոնական կապ հաստատել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ, և պարզվել է, որ կառավարությունում շատերն աջակցում են ընդդիմության թեկնածուին և սպասում են «հարմար պահի, երբ Լուկաշենկոյի դիրքերը վերջապես կթուլանան»: Սասոլին դա անվանել է «շատ հետաքրքիր տեղեկատվություն»։