Սաուդյան Արաբիայում 120 000 տարվա մարդկային հետք են գտել

Սաուդյան Արաբիայում 120 000 տարվա մարդկային հետք են գտել

Մոտ 120 000 տարի առաջ Homo Sapiens-ի ոչ մեծ մի խումբ կանգ է առել փոքր լճակի մոտ ջուր խմելու և սնունդ հայթայթելու նպատակով։ Լիճ են այցելել նաև ժամանակակից ուղտերի, գոմեշների և փղերի նախնիները, շատ ավելի մեծ, քան ժամանակակից տեսակները՝ տեղեկացնում է mk.ru-ն։ Հետքերը հայտնաբերվել են Սաուդյան Արաբիայի հյուսիսում։ Նախնադարյան մարդկանց կյանքի այս տեսարանը վերակառուցվել է Նեֆուդ անապատում մարդկանց և կենդանիների հետքերի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում։ Նշվում է, որ հայտնագործությունը լույս է սփռել Աֆրիկայից հին մարդկանց՝ մինչ այժմ անհայտ երթուղիների վրա։