Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի անվտանգության աշխատակիցը լիցքավորված ատրճանակը մոռացել է ինքնաթիռում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի անվտանգության աշխատակիցը լիցքավորված ատրճանակը մոռացել է ինքնաթիռում

Բրիտանական դիվանագիտության ղեկավար Դոմինիկ Ռաաբի թիկնազորի պատասխանատու ոստիկանը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներից վերադառնալիս ինքնաթիռում թողել է իր լիցքավորված զենքը: Այս մասին հայտնում է Sky news-ը: Glock 19 կիսաավտոմատ ատրճանակը ուրբաթ օրը Լոնդոնի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո United Airlines ավիաընկերության ինքնաթիռի նստատեղում հայտնաբերել է  տեխնիկը: «Մենք տեղյակ ենք դեպքի մասին, որը տեղի է ունեցել Բրիտանիա թռիչքի ժամանակ ուրբաթ օրը` սեպտեմբերի 18-ին, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս հարցին»,- ասել է քաղաքային ոստիկանության խոսնակը: «Ոստիկանը ազատվել է պաշտոնից, միջադեպի հանգամանքների վերաբերյալ ներքին հետաքննությունը շարունակվում է», - հավելել է նա: