Թումո Կողբում ուսանելու հնարավորություն կստանան ոչ միայն պատանիները, այլև զինծառայողները

Օրերս հայտնի դարձվավ, որ «Թումո» կենտրոնը և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի բացմանը: «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Աբովյանի հետ: Արթուր Սիմոնյանի խոսքով՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և «Կողբ» հիմնադրամի համագործակցության արդունքում 2016թ. կնքվել է հուշագիր և որոշվել սահմանամերձ Կողբում հիմնադրել «Թումո» կենտրոնում, որը սպասարկելու է մոտ 15 համայնքների 12-18 տարեկան երեխաներին և երիտասարդներին: «Թումո Կողբում ուսանելու հնարավորություն կստանան նաև զինծառայողները՝ առավոտյան ժամերին, քանի որ այն գտնվելու է զորամասի կողքին: Արդեն պայմանավորվածություն կա ՊՆ-ի հետ»,- հավաստիացրեց Արթուր Աբովյանը:   Մանրամասն՝ տեսանյութում: