Իշխանությունը գնում է արդարության ճանապարհով, սակայն ճանապարհի ընկեր է վերցրել Խունդկարյանին

«Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին հրապարակել է իր հետաքննության արդյուքները։ Հետաքննության հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից: Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի համարյա բոլոր պետական կառույցներում։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արիս Վաղարշակյանի և քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ: