Գաղտնիք չէ՝ չստացված չեկիստներն այսօր փորձում են էլ ավելի չստացված քաղաքական գործունեությամբ ինքնահաստատվել

Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկու ֆինանսավորմամբ գործող «Դոսյե» վերլուծական կենտրոնի՝ Հայաստանին առնչվող հետաքննությունն ակտիվ քննարկման առարկա է դարձել։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե այնտեղ սենսացիաներ կային, սակայն, ըստ նրա,  սա լրացուցիչ հիշեցում էր հայ հասարակությանը, որ Հայաստանի անվտանգությունը թիրախավորված է մեր պետությունում տեղի ունեցող ռեֆորմներին  ոչ բարեհաճ տրամադրված շրջանակների կողմից.«Այստեղ միայն կենացային խոսակցությունները, թե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք՝ բավարար չէ։ Ամեն ինչ չէ, որ այդքան թափանցիկ է՝ համենայնդեպս հակառակ կողմի մտադրություններում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այլ պետության օգտին լրտեսությունը քրեորեն պատժելի հանցագործություն է.«Դրան հետևում  են նաև իրավական գործընթացներ և այո՛, եթե մենք պետություն ենք, նման արարքները չպետք  է մնան ուշադրություիցն դուրս, չպետք է համարենք, թե նրանք մեր բարեկամներն են՝ ուրեմն ոչինչ։ Կարող են գոյություն ունենալ բարեկամ երկրի հատուկ ծառայություններ, բայց ոչ բարեկամ հատուկ ծառայություններ։ Հատուկ ծառայությունները բարեկամ չեն լինում»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում