Էրդողանը դեռ կփորձի մեզանից վրեժխնդիր լինել. Ալիևը նրա «պատանդն է»

«Ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է  լուրջ զսպիչ  ուժ ունենալ Թուրքիայի համար,  բայց վերջին շրջանում՝ կապված Պուտին-Էրդողան սերտ հարաբերությունների հետ, ես կասեի ընդհակատակը՝ հենց Պուտինի թույլտվությամբ կամ առնվազն  չառարկելու պայմաններում է Թուրքիան մի քանի ռազմական ներխուժում իրականացրել Սիրիայում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ բացառված չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը նոր սադրանք կիրականացնեն Հայաստանի նկատմամբ.«Թուրքիայում բավականին վատթար տնտեսական իրավիճակ է, ինչը Էրդողանին մղում է արտաքին քաղաքական արկածախնդրությունների։Արտաքին թշնամու հնարավորությունը նրան թույլ է տալիս պատասխանատվությունը գցել այլ երկրների վրա։ Ոչինչ բացառել պետք չէ, բայց տեսեք, որ տավուշյան թեժացումը չար կատակ խաղաց Իլհամ Ալիևի հետ՝ նրան  խոցելի դարձրեց և՛ երկրի ներսում և՛ Թուրքիայի  և՛ նաև Ռուսաստանի առաջ»։ Ըստ Գաբրիելյանի՝ Ադրբեջանի ինքնուրույնությունն ու անկախությունը զգալիորեն տուժել է. «Էրդողանը շեշտակի մեծացրել է  իր ազդեցությունն Ադրբեջանում։ Տրամաբանությունը հուշում, որ Ալիևը այլևս երբեք չպետք է սահմանային սադրանքի դիմի։ Ցանկացած այսպիսի պարագայում Թուրքիան սկզբում օգնում է Ադրբեջանին, հետո ստիպում վճարել այդ աջակցության համար։Ալիևը դառնում է Էրդողանի տարածաշրջանային նկրտումների ու հավակնությունների պատանդը։ Էրդողանը դեռ կփորձի մեզանից վրեժխնդիր լինել, եթե առաջիկայում սադրանք տեղի ունենա՝ առաջին հերթին հենց նրա շահերից է բխելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում