TikTok-ը դատի կտա ԱՄՆ-ին՝ հավելվածն արգելափակելու համար

TikTok-ը դատի կտա ԱՄՆ-ին՝ հավելվածն արգելափակելու համար

Ուրբաթ օրը ԱՄՆ-ն Միացյալ Նահանգների տարածքում արգելեց TikTok և WeChat հավելվածների օգտագործումը: Երկրի տարածքում սեպտեմբերի 20-ից կգործի չինական ծրագրերը ներբեռնելու արգելքը, իսկ դրանց օգտագործումը կարգելվի նոյեմբերի 12-ից: Այժմ TikTok- ը հայտարարել է, որ դատապարտում է ԱՄՆ որոշումը: Նրանք նաև մտադիր են վիճարկել այն: Ընկերությունն ընդգծել է, որ ամերիկյան կողմը որոշումը կայացրել է «առանց պատշաճ իրավական գործընթացի»: Ավելի վաղ ԱՄՆ Առևտրի նախարարությունը հաղորդել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը TikTok- ին ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 12-ը`խնդիրը լուծելու համար, որը կապված է ազգային անվտանգության հետ: Եթե այն լուծվի, արգելքը կարող է վերացվել: