Չինացի հաքերները գողացել են COVID-19-դեմ իսպանական պատվաստանյութի տվյալները. El Pais

Չինացի հաքերները գողացել են COVID-19-դեմ իսպանական պատվաստանյութի տվյալները. El Pais

Չինացի հաքերները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման իսպանական կենտրոններից տեղեկատվություն են գողացել: Այս մասին գրում է իսպանական El Pais պարբերականը՝ աղբյուրներին հղումով: Թե հատկապես ինչ տվյալներ են գողացել, չի հաղորդվում: Իսպանիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման տասնյակ նախագծեր կան: Մարդկանց վրա փորձարկումներ դեռ չեն իրականացվում: Պեկինը Չինաստանին ուղղված բոլոր մեղադրանքներն անհիմն է անվանել: COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 30 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: Մահացել է ավելի քան 950 հազար մարդ: