ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ երկրները բանաձև են ընդունել, որով դատապարտում են Բելառուսում մարդու իրավունքների խախտումները և կոչ են անում երկրի իշխանություններին միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը: «23-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ դեմ, 22-ը ձեռնպահ են մնացել: Այսպիսով, բանաձևն ընդունվել է»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահ Էլիզաբեթ Ֆիսլբերգերը: Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Ժնևի գրասենյակում Բելառուսի մշտական ​​ներկայացուցիչ Յուրի Ամբրազևիչը հանրապետության իրավիճակի շուրջ հրատապ բանավեճի ժամանակ հերքել էր տեղեկատվությունն այն մասին, որ մարդիկ անհետացել են բողոքի ցույցերի ժամանակ, և բռնություն է գործադրվել: