«Դոսյե»-ի հրապարակումը պարզունակ էր․ փորձում են ստուգել հայաստանյան տրամադրությունները

Այսօր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի համարյա բոլոր պետական կառույցներում: Հաղորդվում է, որ հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության քարտուղարությունից: Այս հետաքրքիր տեղեկությունն առավել հետաքրքիր է դիտարկել Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանը և Գոռ Հակոբյանը: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ «Դոսյե»-ի փաստարկները պարզունակ էին, իսկ եզրակացությունը՝ բացահայտ. «Նորություն չէ, որ մեր երկրում և՛ պետական ապարատում, և՛ ամենուր ՌԴ-ի շահերը սպասարկող մարդիկ շատ են: Մեր հանարությունը «հանրային իմունիտետ» չունի ՌԴ-ի և նրա քաղաքականության նկատմամբ, և երկրորդ՝ մենք նույն ծիրի մեջ ենք ՀԱՊԿ-ով, ԵՏՄ-ով, և թվում է, թե չես կարող նույն ընտանիքի անդամ լինել ու պայքարել ընտանիքի մյուս անդամների ազդեցության դեմ: Դրա հետևանքները գնալով ավելի են ծանրանալու: Վաղ թե ուշ պետք է կողմնորոշվենք՝ ուզում ենք սեփական տան մեջ ապրել, թե ոչ»: Գոռ Հակոբյանի դիտարկմամբ «Դոսյե»-ի հրապարակման մեջ արտառոց ոչինչ չկար: Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ «Դոսյե» կենտրոնը ցածրորակ վերլուծություն, ցածրորակ հետախուզական նյութ է հրապարակել, ինչը տխուր տպավորություն է թողնում: «Այստեղ «քոփի փաստ» էր արցած «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածից հատված, և դա ներկայացվում էր որպես գաղտնի գործակալի ուղարկած նյութ: Մեծ կասկածանքով եմ վերաբերվում այս ամենին»,- նշեց պատգամավորը: Արեմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Մոսկվան փորձում է ստուգել հայաստանյան տրամադրությունները: Մանրամասն՝ տեսանյութում: