Տարածաշրջանը վայրիվերումների մեջ է․ Հայաստանի համար ստեղծվել է հետաքրքիր օրակարգ, որը պետք է ճիշտ օգտագործել

Մերձավոր Արևելքում առհասարակ Հայաստանի ներգրավվածությունը եղել է շարունակական և ժամանակաշրջանների խնդրահարույց հարցերի բերումով այն ինչ-որ ժամանակահատված եղել է որոշ առումով շատ ավելի ակտիվ, որոշ դեպքերում ավելի դանդաղ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը: «Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները ընդհանուր տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ դարձել են համահունչ: Այս իմաստով մենք պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի անվտանգային միջավայրի բաղկացուցիչն է նաև այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են Մերձավոր Արևելքում: Հետևաբար Մերձավոր Արևելքը մեզ համար չափազանց կարևոր տարածաշրջան է»,-ասաց նա: