Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել աշխարհին անհայտ զինատեսակը

Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել աշխարհին անհայտ զինատեսակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ երկրում հայտնված նոր աննախադեպ զենքը երբեք չի օգտագործվի: «Մենք ունենք զինատեսակ, որի նախադեպը դեռ չեն ունեցել: Եվ հուսով եմ, որ մենք երբեք ստիպված չենք լինի օգտագործել այն: Սա  ես համոզված եմ ասում», - ասել է նախագահը: Թրամփը նշել է, որ նոր զենքերը պատրաստել են «աշխարհի ամենափայլուն» գիտնականներն ու զինվորականները: Ըստ նրա՝ այդպիսի գաղտնի ու հզոր զենքն անհրաժեշտ է Ամերիկային, որպեսզի այն երբեք պատերազմի մեջ չներքաշվի: