Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից

Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից

Գնացքը, որն իսպանական Վալիադոլիդի ուղևորվում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից: Այդ մասին Twitter-ում հաղորդել է մայրաքաղաքային տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Պատճառը դարձել են հորդառատ անձրևները, որոնք ողողել էին ճանապարհները: Միջադեպը տեղի է ունեցել Սարսալեխո բնակավայրի շրջանում: Վագոններում գտնվում էր 25 մարդ, չորս հոգի ոչ մեծ վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոցներ: Այնուամենայնիվ, տարերքը հանգեցրել է զոհերի: Էստրեմեդուրա ինքնավար հանրակցությունում զոհվել է Կասերեսի նահանգի 69-ամյա մի բնակչուհի. նրա վրա ընկել է Կալսադիլիա բնակավայրում գտնվող անասնաբուծական ֆերմայի տանիքը, որը փլվել էր անձրևի պատճառով: