Թուրքիայում շրջվել է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայում շրջվել է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: «Պատահարի մանրամասները պարզում ենք»,- հավելել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրել էր e1.ru պորտալը՝ վկայակոչելով իր աշխատակից Սերգեյ Պանինին, որը գտնվում էր վթարի վայրում: Նրա խոսքով՝ իր մեքենայի մեջ մխրճվել է ավտոբուսը, իսկ երեք րոպե անց եւս մեկ ավտոբուս խփել է ծառին: (Երկրորդ) ավտոբուսը շրջվել է ձախ կողքի վրա, ավելի ուշ զբոսաշրջիկներն ինձ պատմել են, որ սալոնում պոկվել են նստարանները: Տուժել է մի քանի մարդ, նրանք ստացել են կոտրվածքներ, ուժեղ հարվածներ, գլխի վնասվածքներ»,- պատմել է ականատեսը: Նա հավելել է, որ վարորդը, որը տեղափոխում էր վիրավորներին, մոլորվել է սարերում և հազիվ է գտել ճանապարհը: Շտապօգնությունը մարդկանց տարել է միայն երկու ժամ անց: Ճշտված տվյալների համաձայն՝ վթարից տուժել է յոթ մարդ, որոնք հանգստանալու ՝ին ժամանել Մոսկվայից և Մերձմոսկվայից: