Հիասթափված եմ և ցավ եմ ապրում․ Քրիստինե Պողոսյան

Եթե մտերիմների մասին ենք խոսում, ապա պարոն Մարուքյանը մեզ ավելի մտերիմ պետք է լիներ՝ հաշվի առնելով իրար հետ անցած ճանապարհը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարությանը, որտեղ նա խոսելով ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև «փոխհրաձգությանը», ասել էր, թե ինքը չի ցանկանում մտերիմների արանքում վեճի մեջ մտնել: «Ինչ վերաբերում է վերջին օրերի կատարվածին, ամենայն ազնվությամբ եմ ասում, ես չգիտեմ՝ ինչպես իմ պատասխանը կանդրադառնա իմ վարկանիշի վրա, բայց ես հիասթափված եմ և ցավ եմ ապրում տեղի ունեցաի համար: Գուցե ես ռոմանտիկ եմ, բայց ես հույս ունեի, որ հեղափոխությունից հետո քաղաքական դիսկուրսները այլ մակարդակի վրա կլինեն»,--ասաց նա: Դիտարկմանը, որ փաստորեն նաև «Իմ քայլի՞ն» եք մեղադրում, պատգամավորը պատասխանեց. «Իմ ընկերներին մեղադրում եմ, որ մտնում են այդ բանավեճի մեջ»: