Սամվել Բաբայանի ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը բացահայտում են նախկինների՝ ինչ-ինչ եղանակներով խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կարող է ստանալ այն հռչակագրերի տեքստերը, որոնք մենք տեսել ենք Սամվել Բաբայանի մոտ, միայն եթե Նիկոլ Փաշինյանը տրամադրի այդ հանձնաժողովի այդ փաստաթղթերը. Դրանք խաղաղ կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Բնականաբար կողմերը տիրապետում են այդ փաստաթղթերին: Հայաստանում բանակցող կողմը վարչապետն է այսօր և ես կարծում եմ, որ այդ ամբփողը արխիվը գտնվում է հիմա իր հսկողության տակ: Այսինքն այդ փաստաթղթերի այլ շրջանառությունը կապված է վարչապետի դիրքորոշումից: Այլ հարց է, թե պարոն Բաբայանի մոտ որտեղի՞ց այդ փաստաթղթերը: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,-ասաց նա: