ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի և հավատարիմ գործընկերն է. Սալոմե Զուրաբիշվիլի

ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի և հավատարիմ գործընկերն է. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանում ավարտվել են «Արժանի գործընկեր 2020» միջազգային զորավարժությունները: Փակման արարողության ժամանակ զինծառայողներին է դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի ու հավատարիմ գործընկերն է»: «Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, մարտունակ և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի Պաշտպանական ուժեր, որոնք, բացի իրենց ազգային պաշտպանական խնդիրները կատարելուց, կնպաստեն Սևծովյան տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը», - ասել է Զուրաբիշվիլին: Զորավարժություններին մասնակցել են Վրաստանից և ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրներից`ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից ավելի քան 2700 զինծառայող: Վարժանքների մեկնարկից մի քանի օր առաջ Փոթիի նավահանգիստ է հասցվել ամերիկյան ռազմական տեխնիկա՝ Striker and Hummer զրահամեքենաներ, տեխապահովման մեքենաներ և հրետանի: