Ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին. Մելքումյանը՝ փոխնախարարին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Պատասխանատուն դուք եք. ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին: Միայն պետք է ասեք, որ առողջապահության նախարարության ցուցում կա և վե՞րջ: Եթե պրոբլեմներ առաջանան, դո՞ւք եք պատասխանելու, թե՞ առողջապահության մարմինը»,- ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Փոխնախարարի խոսքով` իրենց գերխնդիրն է ապահովել կրթական գործընթացը:   Մանրամասն՝ տեսանյութում: