Սա նվազագույնն է սահմանի համար. Բաբաջանյանը՝ սահմանապահ բնակավայրերի բազում խնդիրների մասին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Կարծում եմ, որ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնելու կարիք չկա. սա նվազագույնն է, որ պիտի անեինք սահմանի համար: Պետք է մտածենք մեր անելիքի ծավալները մեծացնելու մասին»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` հավելելով, որ պարոն Պապիկյանը այն եզակի նախարարն է, որ մշտապես ներկա է սահմանում, բայց այլ գերատեսչությունների ղեկավարների ներկայությունը ևս պարտադիր է: «Պետք է մտածել այդ բնակավայրերի ուսանողների ուսման վարձերի զեղչերի մասին: Վարկային կազմակերպություններն են սահմանում մեծ գլխացավանք: Երևանում մանկապարտեզներն անվճար են, սահմանում չունենք անվճար մանկապարտեզ. սա անթույլատրելի է»,- սահմանապահ համայնքների խնդիրները ներկայացրեց պատգամավորը:     Մանրամասն՝ տեսանյութում: