Անցել են ժամանակները, երբ մեկ Թամանյան պետք է գա ու ասի՝ ինչպիսին պետք է լինի Երևանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետի հարցին, մասնավորապես՝ արդյոք այդ պաշտոնի համար ունի՞ թեկնածու, նշել էր, որ «մի փոքր սենսացիոն բան» պիտի ասի․ «Ես կարծում եմ, որ այդ պաշտոնը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետի, այնուամենայնիվ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի եւ փոփոխությունների ենթարկել, եւ դա կարող է այլեւս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ, դա կարող է լինի մի մարմին, մի խորհուրդ, մի այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ: