Օսական չի մասնակցի Ռոլան Գարոսին

Օսական չի մասնակցի Ռոլան Գարոսին

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Նաոմի Օսական չի մասնակցի Ռոլան Գարոսին: Օսական հրաժարվել է մասնակցել Ֆրանսիայի բաց առաջնությանն առողջական խնդիրների պատճառով: Ճապոնացին խնդիրներ ունի ոտքի ջլերի հետ, որոնք շարունակաբար ցավում են: Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կանցկացի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը: Մրցաշարի որակավորման փուլի խաղերին հանդիսականներ չեն լինի, միայն հիմնական փուլի խաղերին կթույլատրվի ներկա լինել մոտ 5000 երկրպագուի: