«Ռոման» նոր պաշտպան ունի

«Ռոման» նոր պաշտպան ունի

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում: «Ռոմա»-ին է միացել «Վերոնա»-ի կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլան, ով 2 տարվա պայմանագիր է ստորագրել մայրաքաղաքային ակումբի հետ: «Ռոմա»-ն նաև իրավունք է ստացել Կումբուլայի տրանսֆերը ամբողջապես ձեռք բերել, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը: Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ի 2020/21 մրցաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 19-ին: Մեկնարկային տուրում «Ռոմա»-ն կխաղա «Վերոնա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: