Վրաստանում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3 հազարը

Վրաստանում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3 հազարը

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 182 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է StopCov պաշտոնական կայքը։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3119 դեպք: Մեկ օրվա ընթացքում առողջացել է 13 պացիենտ։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19- ից ապաքինվել է 1,435 մարդ: Երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը 19 է։ Կարանտինում է գտնվում 6633 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ են գտնվում 836 հոգի։