«Արարատ-Արմենիա» անթերի աշխատանք կարատեց գնդակով․ Դավիդ Կամպանյա

«Արարատ-Արմենիա» անթերի աշխատանք կարատեց գնդակով․ Դավիդ Կամպանյա

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի լյուքսեմբուրգյանը «Ֆոլա Էշ»-ի նկատմամբ տոնած հաղթանակը հանգստություն կբերի իր թիմին: Խաղից հետո լրագրողների հետ զրույցում Կամպանյան կես կատակ, կես լուրջ ասեց, որ հանդիպման ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված է ստացել: «Մենք լավ սկսեցինք հանդիպումը և մի շարք հնարավորություններ ունեինք, բայց չիրացրեցինք դրանք: Սակայն 1:3 հաշվի ժամանակ ֆուտբոլիստները ամբողջությամբ տրվեցին խաղին և եղավ երկու 11 մետրանոց հարված: Մենք հրաշալի գործեցինք ֆիզիկապես»,-ասաց մարզիչը: Կամպանյայի խոսքով` «Արարատ-Արմենիա» անթերի աշխատանք կարատեց գնդակով: «Հիմա իմ թիմն ավելի հանգիստ է և սա այն է, ինչ մեզ պետք է»,-ասաց նա: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունելով Լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշ»-ին հաղթեց լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով: