Լուրջ հիասթափություն. մթերվող խաղողի գները կարող են կտրուկ ընկնել. «Ժամանակ»

Լուրջ հիասթափություն. մթերվող խաղողի գները կարող են կտրուկ ընկնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խաղողագործներին սպասվում է լուրջ հիասթափություն, որովհետև մթերվող խաղողի գները ոչ միայն չեն բարձրանալու, այլ նույնիսկ կարող են ընկնել: Դրա պատճառն այն է, որ խաղող մթերող ընկերությունները, լրացնելով մթերման իրենց անհրաժեշտ քանակությունը, կարող են ընդհանրապես հրաժարվել խաղող մթերելուց, ինչը կբերի գների կտրուկ անկման: Նման իրավիճակից խուսափելու միակ ձևն այն է, որ կառավարությունը պետք է սուբսիդավորի ֆերմերներին, և ոչ թե անտոկոս գումար տա մթերողներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: