Բենքսին կորցրել է իր աշխատանքի նկատմամբ իրավունքները

Բենքսին կորցրել է իր աշխատանքի նկատմամբ իրավունքները

Անդերգրաունդ ուղղության բրիտանացի նկարիչ Բենքսին կորցրել է իր ամենահայտնի գործերից մեկի ՝«Ծաղիկներ նետողի» նկատմամբ իրավունքները: Նա տանուլ է տվել Full Color Black շնորհավորական բացիկների ֆիրմայի դեմ գործը: Ընկերությունը սկսել է աշխատանքի նկարով բացիկներ վաճառել՝ պնդելով, որ դրանք օրինական են, քանի որ հեղինակն անանուն է: Բենքսին ստիպված էր բացել իր սեփական խանութը, որպեսզի իր ապրանքային նշանը չփոխանցվի այլ մարդկանց: Սակայն, ի վերջո, նկարիչը պարտվել է Full Color Black- ի դեմ գործով: Նա նախընտրել է չբացահայտել իր ինքնությունը և կորցնել իրավունքները «Ծաղիկներ նետողի» նկատմամբ, հաղորդում է Metronews- ը: