Ավստրիան խստացնում է կարանտինի ռեժիմը․ փակ տարածքներում հավաքները կսահմանափակվեն 10 հոգով

Ավստրիան խստացնում է կարանտինի ռեժիմը․ փակ տարածքներում հավաքները կսահմանափակվեն 10 հոգով

Հաջորդ շաբաթվանից Ավստրիայում փակ տարածքներում հանդիպումները կսահմանափակվեն մինչև 10 հոգով, կխստացվեն նաև ռեստորաններին ներկայացվող պահանջները՝ կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման պատճառով: Ինչպես հաղորդել է Reuters-ը, սահմանափակումների մասին այսօր հայտարարել է կանցլեր Քուրցը: «Սրանք ցավալի սահմանափակումներ են, բայց դրանք անհրաժեշտ են, որպեսզի, հուսով եմ, խուսափենք երկրորդ խիստ կարանտինից», - ասել է կանցլերը: Սեպտեմբերի 21-ից երկրում արգելվելու է հավաքվել փակ տարածքներում՝ ավելի քան 10 հոգով: Ռեստորաններն ու բարերը ստիպված կլինեն հաճախորդներին սպասարկել միայն սեղանիկների շուրջ, իսկ «դիմակի ռեժիմը» կտարածվի նաև շուկաների վրա: