Լուկաշենկոն երդվել է, որ «ընտրությունների ժամանակ որևէ կեղծիք չի եղել»

Լուկաշենկոն երդվել է, որ «ընտրությունների ժամանակ որևէ կեղծիք չի եղել»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երդվել է, որ անցած նախագահական ընտրություններում կեղծիքներ ու լցոնումներ չեն եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես երդվում եմ ձեզ. ընտրություններում կեղծիք չի եղել, դուք չեք կարող 80 տոկոսով կեղծել ընտրությունները», - ասել է Լուկաշենկան: Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: