Ֆրանսիայում 24 ժամում ռեկորդային թվով մարդիկ են վարակվել կորոնավիրուսով

Ֆրանսիայում 24 ժամում ռեկորդային թվով մարդիկ են վարակվել կորոնավիրուսով

Ֆրանսիայում մեկ օրում 10.593 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը թարմացրել է ռեկորդը, գրում է Le Figaro պարբերականը: Նշվում է, որ ավելացել է նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը: Երկրում վարակի 896 օջախ կա, ընդ որում 84 նոր օջախ է հայտնաբերվել վերջին մեկ օրում: Օջախներից 143-ը՝  տարեցների հաստատություններում են: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 415.481 մարդ, մահացել է 31.095 մարդ: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 22 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 950 հազար հիվանդ: