Ուգանդայում 219 կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից

Ուգանդայում 219 կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից

Ուգանդայի հյուսիս-արեւելքում 200-ից ավելի կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից՝ ըստ որում սպանելով մեկ զինծառայողի: Այդ մասին հայտնել է քենիական Nation պարբերականը: «Սեպտեմբերի 16-ին Մորոտո քաղաքի բանտից մի խումբ կալանավորներ հարձակվել են պահակախմբի վրա, կարողացել են խլել 15 հրացան և փախչել,- մեջբերում է պարբերականը Ուգանդայի Բանտերի գլխավոր կոմիսար Ջոնսոն Բյաբաշայնիի խոսքը:- Նրանց հետևել են նաև այլ բանտարկյալներ: Ընդամենը փախել է 219 մարդ»: Փախստականներին բռնելու համար, որոնք այժմ թաքնվում են ջունգլիում, շրջան են ժամանել բանակային ստորաբաժանումներ: Գործողությունը ղեկավարում է բրիգադային գեներալ Ֆլավիա Բեկվասոն: Նա տեղի բնակչությանը հորդորել է հանգստություն և զգոնություն պահպանել: Մորոտոյի բանտում պատիժ են կրում այն անձինք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել: Առայժմ բռնել են երեք փախած բանտարկյալների: Եվս մեկը, զինվորականների խոսքով՝ «չեզոքացվել է»: