Ղազախստանը փորձարկում է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

Ղազախստանը փորձարկում է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

Ղազախստանը սկսել է փորձարկել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը: Այս մասին հաղորդել է հանրապետության կրթության և գիտության նախարարությունը: «Սկսվել են կորոնավիրուսի դեմ QazCovid-in պատվաստանյութի կլինիկական փորձարկումները»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 29 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 20 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 900 հազար հիվանդ: