ԱՄՆ-ը հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ը հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության և «Հեզբոլլահ» կազմակերպության հետ կապ ունեցող Իրանի քաղաքացիների և ընկերությունների դեմ, հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ահաբեկչության և կիբերհանցագործությունների համար պատժամիջոցների տակ են հայտնվել 46 մարդ, այդ թվում՝ մեկ լիբանանցի: ԱՄՆ-ը նրանց կասկածում է իրանական հետախուզության և «Հեզբոլլահ» շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ցուցակում են ներառվել նաև չորս ընկերություններ, այդ թվում՝ լիբանանյան Arch Consulting-ը և Meammar Construction-ը: