Եվրախորհրդարանը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով՝ Կիպրոսի և Հունաստանի տարածքներում ապօրինի հորատման համար

Եվրախորհրդարանը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով՝ Կիպրոսի և Հունաստանի տարածքներում ապօրինի հորատման համար

Եվրախորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ Անկարային սպառնալով պատժամիջոցներով: Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»: Համապատասխան բանաձևը, որում պատգամավորները իրենց լիակատար համերաշխությունն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին, պաշտպանել են 601 Եվրախորհրդարանականներ, 57-ը դեմ են, 36-ը ձեռնպահ են մնացել: Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանում է իր շահերը, եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են արել անհապաղ դադարեցնել հետագա անօրինական հետախուզումն ու հորատումը Արևելյան Միջերկրական ծովում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի սահմանը խախտելուց և վերջ տալ «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությանը»: Եվրախորհրդարանականները շեշտել են, որ լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով, և կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել պարտավորվել շտապ դեէսկալացիայի դիմել՝ դուրս բերելով իրենց զինված ուժերը տարածքից: