Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆանտաստիկ հաղթանակը

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆանտաստիկ հաղթանակը

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ»-ին: Մեկնարկային րոպեներից «Արարատ-Արմենիա»-ն առավելություն ուներ և շարունակ տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց առավելությունը գոլի վերածել 16-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարտինեսը: Սակայն «Ֆոլա Էշ»-ից միայն մեկ րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Լյուքսեմբուրգյան թիմից աչքի ընկավ Պիմենտելը: Խաղակեսի միջնամասում «Արարատ-Արմենիա»-ն երկու ակնհայտ գոլային պահ բաց թողեց, իսկ ահա վերջնամասում հայկական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսը: Երկրորդ կեսի մեկնարկը հաջող չէր «Արարատ-Արմենիա»-ի համար, քանի որ «Ֆոլա Էշ»-ը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և այն անվրեպ իրացրեց Բենսին: Հյուրերին հաջողվեց նախ երրորդ գնդակը խփել` այս անգամ աչքի ընկավ Հադջին: Իսկ հանդիպման վերջում էլ «Արարատ-Արմենիա»-ն 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն էլ դիպուկ իրացրեց Լիման: Բայց եղավ անհնարինը և «Արարատ-Արմենիա»-ն ստացավ նաև երկրորդ 11մետրանոց հարվածը և նույն Լիման դարձավ դուբլի հեղինակ: «Ֆոլա Էշ»-ի կազմում երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Պիմենտելը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով` խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ լյուքսեմբուրգյան թիմն ակնհայտ զիջում էր, սակայն Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնը շարունակաբար չէր իրացնում ստեղծված իրավիճակները: Սակայն խաղի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով դարձավ գոլի հեղինակ: