ԱՀԿ-ում 2020-ի մարտից մինչև սեպտեմբեր աճի դանդաղում են նշել ծառայությունների համաշխարհային շուկայում

ԱՀԿ-ում 2020-ի մարտից մինչև սեպտեմբեր աճի դանդաղում են նշել ծառայությունների համաշխարհային շուկայում

Առևտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առևտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչև սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնևում: Այնտեղ նշված է, որ ԱՀԿ-ի մշակած «Ծառայությունների առևտրի ճնշաչափը», որն արտացոլում է միտումները գլոբալ առևտրի բնագավառում, այժմ կազմում է 95,6 կետ, ինչն ավելի ցածր է, քան այս տարվա մարտին (96,8) և քան անցյալ տարվա սեպտեմբերին (98,4): «Սեպտեմբերի 17-ի դրությամբ ինդեքսը հավասար է եղել  95,6 կետի, ինչն ամենաթույլ ցուցանիշն է հայտնիներից»,- նշում են զեկույցի հեղինակները: Նրանց խոսքով՝ «երկրորդ եռամսյակում ծառայությունների առևտրի աճը դանդաղում է ունեցել, և ըստ ժամանակի վերջին նվազումն արտացոլում է ինչպես գբլոբալ տնտեսական աճի թուլացող տեմպերը, այնպես էլ (կորոնավիրուսի հարուցած) COVID-19 (հիվանդության) վաղ փուլերը»: Դրա հետ եկտեղ ԱՀԿ-ում ուշադրություն են հրավիրում «հանգուցային հատվածների ճկունության վրա ընդհանուր անկման ֆոնին»: Մարդատար ավիափոխադրումների ոլորտում ճնշաչափը ցույց է տվել սոսկ 49,2 կետ, թեև «վերջին ժամանակներս իրավիճակը, դատելով ըստ ամենայնի, կայունացել է»,- նշում են փորձագետները: Կոնտեյներային փոխադրումների (92,4) և շինարարական հատվածի (97) վերաբերյալ «Ճնշաչափի» տվյալներում ԱՀԿ-ն նույնպես բացասական միտումների դադարում է նկատում: Իրենց հերթին ֆինանսական ծառայությունները (100,3) «ընդհանուր ինդեքսի միակ բաղադրիչն են, որոնք սեպտեմբերի կեսերից գտնվում են աճի միտման մեջ»: ԱՀԿ-ի ծառայությունների առևտրի ճնշաչափը ցուցիչ է, որը տարբեր ցուցանիշները հավաքում դարձնում է միասնական ինդեքս: 100 կետից բարձր ցուցիչը հիմք է տալիս կանխատեսելու առևտրի աճի արագացում, իսկ ցածրը՝ տեմպերի թուլացում: