Վրաստանում նշվել են COVID-19-ով նոր հիվանդների վարակման աղբյուրները

Վրաստանում նշվել են COVID-19-ով նոր հիվանդների վարակման աղբյուրները

Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում է Աջարիային, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Մասնավորապես, 179 նոր դեպքերից 126-ը հայտնաբերվել է Աջարիայում, Թբիլիսիում մեկ օրում կորոնավիրուս Է ախտորոշվել 15 մարդու մոտ, իսկ մյուս տարածաշրջաններում իրավիճակը հետեւյալն Է. Իմերեթում՝ 16 ախտահարված, Սամեգրելո Զեմո Սվանեթում՝ 7, Մցխեթ Մթիանեթում՝ 7, Գուրիայում՝ 4, Կախեթում 4 ախտահարված: Մեկ օրում Վրաստանում առողջացել է տասը հիվանդ: COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում, որտեղ բուժվում են անախտանիշ հիվանդները, գտնվում է 1 488 մարդ, նրանցից ինը գտնվում է օրհասական վիճակում: Էզուգբայայի խոսքով՝ երկրում մեկ օրում կատարում են 1 506 արագ թեստ, որոնք, հիմնականում, կիրառվում են թրեյլերների վարորդների համար: Ինչ վերաբերում է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերին, դրանց քանակը երկրում գերազանցում է օրական 11,1 հազարը: Երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 2 937: Համավարակի սկզբից ի վեր բուժվել է 1 422 հիվանդ, մահացել է 19-ը: Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: