«Բարսելոնան» հաղթել է ընկերական խաղում

«Բարսելոնան» հաղթել է ընկերական խաղում

«Բարսելոնա»-ն հաղթանակ է տարել ընկերական խաղում, որտեղ Մեսին դարձել է դուբլի հեղինակ: Նախապատրաստվելով իսպանական Լա լիգային «Բարսելոնա»-ն ընկերական խաղում առավելության է հասել «Ժիրոնա»-ի նկատմամբ` 3:1 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին և մեկ անգամ էլ աչքի է ընկել Ֆիլիպե Կոուտինյոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Լա լիգայի մեկնարկային տուրերի հանդիպումները: Մեսին հրավիրվել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային ընտրանի` Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու: ՖԻՖԱ-ի նոր օրենքներով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային թիմերին միացող ֆուտբոլիստները երկու շաբաթ շուտ պետք է մեկնեն հայրենիք: Եթե Մեսին ընդունի Արգենտինայի հավաքականի հրավերը, ապա բաց կթողնի Լա լիգայի առաջին երեք տուրի խաղերը: