Արցախի ԱԺ-ն կքննարկի «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը

Արցախի ԱԺ-ն կքննարկի «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Վահրամ Բալայանի գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին հրավիրել է նիստ:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Նիստին ներկա Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի առաջարկով՝ օրակարգում ընդգրկված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Նախարարի տեղակալը պարզաբանել է առաջարկվող բոլոր փոփոխությունները և նշել, որ դրանք պայմանավորված են ԱՀ Սահմանադրության պահանջներով: Պատգամավորները նախարարին են առաջադրել օրենքում առկա ձևակերպումներին, ԱԺ-ի կողմից վավերացվող պայմանագրերին վերաբերող հարցեր: Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաև ԱԺ-ում ԱՀ նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը: Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը ԱԺ առաջիկա նիստում առաջին ընթերցմամբ քննարկելուն: Հանձնաժողովի նիստին ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: