Վրաստանում 24 ժամում կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում 24 ժամում կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք է հայտնաբերվել

Անցած օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք: Կառավարության Stopcov.ge կայքի համաձայն, լաբորատոր կարգով հաստատված վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2.937-ի: Ապաքինվածների թիվը 1.422 է (մեկ օրում՝ 10): Համավարակի ընթացքում երկրում COVID-19-ից մահացել է 19 մարդ: Կարանտինում է գտնվում 6.633 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում, բժիշկների հսկողության տակ՝ 836-ը: